Արծրուն Հովհաննիսյանը պաշտոն ստացավ

Հայաստանի պաշտպանության նախարարության նախկին մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ։ Այդ մասին հայտարարել է նշված հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Վերջինս նշել է, որ Արծրուն Հովհաննիսյանը հանձնաժողովին կօգնի ռազմական ոլորտի շատ հարցերում, որովհետև նա ոչ միայն դասավանդել է, այլև կյանքի փորձ է անցել զինված ուժերում։ «Յուրաքանչյուր մարդ, ով անկեղծորեն իր ներդրումն է առաջարկել և ձեռք է մեկնել մեր երկրի ապագային միտված գործողությունների իրականացմանը, պետք է միշտ նկատված լինի մեր հանձնաժողովի կողմից՝ անկախ նրանից, թե ինչ շահարկումների միջով են փորձում անցկացնել նրան։ Շահարկումները և ֆեյքերը պետք է մի օր վերանան մեր կյանքից, և իրական գործընթացների մեջ իրական մարդը իր գիտելիքները պետք է ծառայեցնի մեր կարիքների համար»,- ասել է Քոչարյանը՝ շնորհակալություն հայտնելով Հովհաննիսյանին առաջարկն ընդունելու համար։

Քոչարյանը հավելել է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն օրեցօր մոտենում է ձևավորման վերջնական փուլին։  և այնտեղ միասին շատ մեծ ճանապարհ պետք է անցնեն։

Ինքը՝ Հովհաննիսյանն այդ առթիվ, մասնավորապես, նշել է. «Գիտեմ, որ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում կա փորձագետի աշխատանք, և հենց հիմա իմ դեմ դրված են փաստաթղթեր, օրենքի նախագծեր, որոնց որպես փորձագետ պետք է գնահատական տամ՝ ռիսկերը, արդյունավետությունը և այլն»։