Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ մանրամասներ է հայտնում նոյեմբերի 9-ի հանդիպման, պատերազմի և հետպատերազմյան ընթացքի մասին

ՀՀ վարչապետը հայտարարել է որ նոյեմբերի 9-ին ՌԴ և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման պայմանավորվածություն այս պահին չկա։ Վարչապետն այս մասին հայտնել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Անդրադառնալով հարցին՝ նոյեմբերի 9-ին որևէ հանդիպում կա՞, եթե կա, ինչպիսի՞ն է օրակարգը, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է․ «Ես կարող եմ ասել, որ այս պահին նոյեմբերի 9-ին հանդիպում անցկացնելու որևէ պայմանավորվածություն չկա»։

Վարչապետն անդրադարձել է նաև հարցին՝ կարող ենք արձանագրել, որ միջանցքի հետ կապված զարգացումների թեման փակված է․ «Գիտեք, այդ թեման փակված է եղել դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ին։ Պետք է արձանագրեմ, որ շատ բարձր եմ գնահատում Ռուսաստանի Դաշնության դիրքորոշման հրապարակայնացումն այս հարցում, որովհետև մեծ հաշվով Ռուսաստանի Դաշնությունը երբեք էլ այլ դիրքորոշում չի ունեցել»,- ասել է վարչապետը։