Ինչպես են Մոսկվայում կովկասցի չորս տղամարդ հարձակվում ու ծեծում երեխայի հետ անցնող ռուս տղամարդուն… կովկասցիներին շուտով ցույց կտան «ով է շեֆը Մոսկվայում»

Մարգարիտա Սիմոնյանը Telegram-ի իր ալիքում արձագանքել է նախօրեին Նոր Մոսկվայում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին լուրերին։

Նշենք, որ կովկասցի չորս տղամարդ հարձակվել են ռուս տղամարդու վրա, որն այդ ժամանակ եղել է իր երեխայի հետ:

««Այս բոլոր» եկվորները»  և «կովկասյան ազգությամբ դեմքերը»  «վեր-վեր են թռչում»»,- գրել է Սիմոնյանը՝ նշելով, որ հնարավոր է երկրում «կացության թույլտվության խստություն» մտցվի։ Նրա խոսքով` մետրոյի յուրաքանչյուր կայարանում նորից կսկսեն ստուգել գրանցումը։ Սիմոնյանը հիշել է, որ ինքն էլ է ստուգվել Մոսկվայում, երբ 20 տարի առաջ Կրասնոդարից «եկել էր» մայրաքաղաք։

«Եվ նրանք ճիշտ կանեն», — գրել է նա:

Սիմոնյանը Մոսկվայում կովկասցի հյուրերի այս պահվածքը խայտառակություն է անվանել, քանի որ բուն Կովկասում խնջույքի ժամանակ տղամարդիկ «նույնիսկ զուգարան գնալուց են ամաչում»։

«Իսկ Մոսկվայում, ուրեմն, հյուր չե՞ք, ուրեմն ձեզ ցույց կտան, թե ով է այս տան շեֆը»,- զգուշացրել է նա։

Սիմոնյանը հավելել է, որ դա ասում է որպես եկվոր և «կովկասյան ազգության մարդ»։