Կրեմլը հաստատել է՝ Պուտին, Ալիև և Փաշինյանի հանդիպումը շուտով կկայանա. Որտե՞ղ ու ի՞նչ ձևաչափով

Հաջորդ շաբաթվա մեջ (հավանական է՝ ամսի 9-ին) ծրագրվում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպում անցկացնել: Այդ մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ «Ռոսիա-1» հեռուստաալիքը հայտնել էր, որ հաջորդ շաբաթ չեն բացառվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջոցառումները, որոնք նվիրված են եռակողմ փաստաթղթի ստորագրման տարեդարձին, որի ստորագրումից հետո դադարեցվեց պատերազմը Լեռնային Ղարաբաղում:

«Ինտերֆաքս»-ի աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ հեռակոնֆերանսի ռեժիմով միջոցառումները նախատեսված են հաջորդ շաբաթվա սկզբին: