Արցախում մահացել է Սերժ Սարգսյանի մայրը. հայտնի է հուղարկավորության վայրը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից տեղեկացնում են, որ Ստեփանակերտում մահացել է նրա մայրը՝ Նորա ՎԱհանի Սարգսյանը։

«Խոր ցավով տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 7-ին 92 տարեկանում Ստեփանակերտում կյանքից հեռացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մայրը՝ Նորա Վահանի Սարգսյանը:

Հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 8-ին, ժամը 18:00-ից, Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում, հուղարկավորությունը՝ նոյեմբերի 9-ին, ժամը 12:00-ին, նույն վայրից:

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը խորին ցավակցությունն է հայտնում նախագահ Սարգսյանին, նրա ընտանիքին, հարազատներին և մերձավորներին»,-նշված է հաղորդագրության մեջ։

Սերժ Սարգսյանի հայրը՝ Ազատ Ավետիսի Սարգսյանը, մահացել էր 2013 թվականի դեկտեմբերի 16-ին՝ 84 տարեկան հասակում, Ստեփանակերտում։