Չկասկածեք, որ Շուշին էլի հետ ենք բերելու, որովհետև…

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրել է.

«Արարատը, որը թեև քանիցս խլվեց մեզանից, բայց երբեք չդարձավ օտարինն ու չի լինելու․․․ Սա Նժդեհի խոսքն է 1921-ին։

2021-ին մենք պարտավոր ենք նույն ոգով ու հստակ աշխատանքով կրկնել՝ մեր Շուշին 17-րդ դարից սկսած մի քանի անգամ խլվել է մեզնից, բայց երբեք չի դարձել թշնամունը։ Հիմա էլ թշնամին է այնտեղ, բայց երբեք Շուշին չի դառնա թուրքական։

Որքան էլ վերևից քար գլորեն մեր ճամփին ու փորձեն սպառնալ, խոստանում եմ՝ առաջիններից մեկն եմ նորից Շուշի մտնելու։ Օրերս թշնամուն էլ ասացի՝ նայելով նրա աչքերի մեջ։ Չվախենաք թշնամու հոխորտանքներից ու երբե՛ք չկասկածեք, որ Շուշին էլի հետ ենք բերելու»։