Տեսեք, թե որքան բազմազան կարելի է օգտագործել ջեռոցի ցանցը

Երբևէ մտածե՞լ եք, որ ջեռոցի ցանցն ունի կիրառման տարաբնույթ եղանակներ, որոնք շեշտակի կհեշտացնեն ձեր գործը: Ահա առնվազն մի քանի եղանակ, որոնց արժե ծանոթանալ։

ՈՐՊԵՍ ՏՈՍՏԵՐ

Տապակը ծածկեք յուղաթղթով, ցանցը դրեք դրա վրա: Դասավորեք հացի կտորները և 15-20 րոպեից վայելեք դրանց անուշաբույր համը։

ԽՈՐՈՎԱԾ՝ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Միսն ու բանջարեղենը պատրաստեք ցանցի վրա, այլ ոչ թե տապակի մեջ: Կարտոֆիլը, պղպեղը, լոլիկը, սմբուկը և, իհարկե, միսը եփեք ցանցի վրա: Միայն թե չմոռանաք դրա տակ տապակ դնել, որպեսզի ջեռոցը շարքից դուրս չգա:

ՄԵՔՍԻԿԱԿԱՆ ԽՈՐՏԻԿ

Լավաշը կտրատել փոքր կլորակների, կախել ցանցի վրա ու 15 րոպեով դնել ջեռոցը: Ստացվում է տակոյի հիանալի հիմք: Տապակեք աղացած միսն ու մանր կտրատած սոխը, ավելացրեք տոմատի մածուկ ու պղպեղ, նաև եգիպտացորեն: Լցրեք միջուկը լավաշի մեջ, զարդարեք պանիրով ու ձեր մտերիմներին հյուրասիրեք ամենահամեղ տակոն: Ի դեպ, սա միջուկի միայն մի տարբերակն էր. այն կարող եք փոխել ըստ ձեր ցանկության:

ՏԱՊԱԿԱԾ ԲԴԻԿՆԵՐ

Տապակի մեջ դասավորեք կտրատած կարտոֆիլը, դրեք ջեռոցը: Քիչ բարձր տեղադրեք բդիկներով ցանցը՝ նկարում պատկերվածի օրինակով: Եվ չմոռանաք նախապես համեմել ուտեստը: Բարի ախորժակ։