Նոր մանրամասներ՝ ինչի՞ց է մահացել Վանո Սիրադեղյանը

Վանո Սիրադեղյանի մահից հետո տարատեսակ ապատեղեկատվություն տարածվեց այն մասին, թե իրականում նա չի մահացել, իսկ սա հերթական ապատեղեկատվությունն է, քանի որ անցած տարիների ընթացքում շատ ենք լսել կամ կարդացել նրա վախճանվելու մասին։

Բայց այս անգամ նրա մահվան լուրը հաստատել էին նրա ընտանիքի անդամներն ու մտերիմները Հիմա նոր շրջանառվում է այն վարկածը, որ իրականում նրան սպանել են, քանզի պատրաստվում էր վերադառնալ Հայաստան և պատմել ողջ ճշմարտությունը Հոկտեմբերի 27-ի ու 1997-ի հեղափոխության մասին։

Ըստ շրջանառվող լուրերի՝ Վանո Սիրադեղյանին սպանել են Ֆրանսիայի իր տանը։ Պատվերը կատարել է փորձառու վարձու մարդասպանը, որը որոշ տեղեկություններով, ազգությամբ ռուս է, և հիմա գտնվում է հետախուզման մեջ։ Վանո Սիրադեղյանի հուղարկավորությունը լայնորեն չի լուսաբանվելու, ներկա են լինելու միայն ընտանիքի անդամները և մտերիմները։