Զավեշտալի դեպք՝ Երևանում. ամուսինը զանգահարել է ոստիկանություն, ասել՝ կնոջս սպանել եմ, եկեք, դին տարեք… ի՞նչ է եղել իրականում

Արտառոց դեպք է տեղի ունեցել նոյեմբերի 2-ին՝ Երևանում։ Կեսգիշերին մոտ Բաշինջաղյան փողոցի տներից մեկի բնակիչը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, թե կնոջը սպանել է՝ հավելելով, որ գան, դին տանեն։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը և փրկարարներն անմիջապես հասել են նշված հասցե են ու տեղում պարզել, որ… ամուսինը կեղծ հայտարարություն է տվել սպանության մասին։ Իրավապահները մտնելով բնակարան՝ տեսել են, որ տղամարդը հանգիստ նստած է բազմոցին, իսկ կինը ննջասենյակում է։