Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանել է, թե առաջիկայում ինչ պաշտոնի է նշանակվելու

Արծրուն Հովհաննիսյանը կնշանակվի ՀՀ Ազգային ժողովի «Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի» փորձագետ:

Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատեց Հովհաննիսյանը՝ հայտնելով, որ օրեր առաջ է առաջարկն ստացել հանձնաժողովից:

«Բազմաթիվ անելիքներ ու ծրագրեր կան: Առաջիկայում կլինեն տարբեր հետաքրքիր քննարկումներ, որոնք հենց հանձնաժողովի անդամներն են առաջ քաշելու: Այդ առումով ես իրենց հետ տարբեր քննարկումներ եմ ունեցել, նույնիսկ՝ մինչեւ նշանակվելս»,- ասաց նա: