Ինչպես են Գլազգոյում Արմեն Սարգսյանին ներկայացնում որպես Արմեն Փաշինյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին սխալմամբ Փաշինյան ազգանունով են ներկայացրել շոտլանդական Գլազգոյում տեղի ունեցած ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի ժամանակ։

Միջոցառման վարողը հայտարարել է, որ ելույթի է հրավիրում Հայաստանի նախագահ Արմեն Փաշինյանին։ «Շնորհակալ եմ. իմ ազգանունն է Սարգսյան»,- այդպես է արձագանքել է ՀՀ նախագահը սխալին և սկսել իր ելույթը։