Ալիևի նոր հայտարարությունը Հայաստանի մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում տեղի ունեցած հավաքի ժամանակ վերստին Հայաստանին մեղադրել է բոլոր հնարավոր մեղքերի մեջ։

«Հրապարակ»-ի հաղորդմամբ՝ նա հայտարարել է. «Հայաստանը 30 տարի շարունակ օկուպացրել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը և իրականացրել ռազմական ու մարդկության դեմ հանցագործություններ, իրականացրել էթնիկ զտումներ, ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցիների դարձրել փախստական և բռնի հարկադրված»։

Ալիևը չի մոռացել նաև այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» մեղադրանք ուղղել Հայաստանին։ Միաժամանակ նա Հայաստանին մեղադրել է «Ղարաբաղյան պատերազմի ընթացքում ադրբեջանցի 4 հազար քաղաքացիների անհետ կորելու մեջ»։

Ալիևն ինքն իրեն դավաճանած կլիներ, եթե 44-օրյա պատերազմը չներկայացներ որպես Ադրբեջանի հաղթական Հայրենական պատերազմ և չշեշտեր, որ այժմ ռեգիոնում այլ իրականություն է տիրում ու. «շուտով բացվելու է Զանգեզուրյան միջանցքը, որը էական նպաստ է ունենալու ռեգիոնալ համագործակցության ոլորտում»։