Ի՞նչ է պատրաստվում անել Ռոբերտ Քոչարյանն այս տարվա նոյեմբերի 9-ին

Նոյեմբերի 1-ին «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի է ունեցել ԱԺ «Հայաստան» խմբակցության նիստ՝ նախագահությամբ դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի:

Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը, անդրադարձ է կատարվել խմբակցության աշխատանքներին, դաշինքի մարտավարությանն ու ռազմավարությանը։

Հատուկ քննարկման առարկա են դարձել նաև նոյեմբերի 9-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին առնչվող հարցերը։