Վանո Սիրադեղյանի դուստրն ուղիղ եթերի միջոցով ահազանգում է… իրեն ուզում են դուրս հանել…

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն արձագանքել է պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի դստեր՝  Արփիի ֆեյսբուքյան ուղիղ եթերին: Արփին դժգոհել էր, որ իրեն փորձում են թոքաբորբով դուրս հանել հիվանդանոցից: Նա ներկայացրել էր՝ ինչ առողջական խնդիրներ ունի, խնդրել միջամտել, կանխել իր վիճակի վատանալը:

Նախարարը, արձագանքելով Արփիի խոսքերին, գրել է.

«Հարգելի Արփի, առաջին օրվանից բժիշկներն արել են ամեն բան Ձեր ապաքինման համար, և ուրախ ենք, որ արդեն առողջական վիճակը թույլ է տալիս Ձեզ դուրս գրելու հիվանդանոցից: Իհարկե, կհոգանք, որ տանը Ձեզ հսկող բժիշկ ունենաք, սակայն այս իրավիճակում հիվանդանոցային բուժում ստանալու համար հարյուրավոր մարդիկ հերթ են կանգնած, և ամեն մահճակալ պետք է զբաղեցվի միայն խիստ բժշկական ցուցման անհրաժեշտությամբ պայմանավորված, ինչի կարիքը, բարեբախտաբար, Դուք չունեք հիմա:

Խնդրում եմ հարգալից լինել այն բուժանձնակազմի նկատմամբ, որոնց շուրջօրյա աշխատանքի շնորհիվ, այսօր առողջացման ճանապարհին եք»: