Հայտնի է, թե ովքեր են Տիգրանաշենում վթարի հետևանքով մшհացած և տուժած ռուս զինծառայողները

Հոկտեմբերի 29-ին, ժամը 11.50-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 304-րդ կմ-ին՝ Տիգրանաշենի ոլորաններում, «ԿամԱԶ»-ը կողաշրջվել և գլորվել է ձորը։ ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ վարորդը՝ 1999 թ. ծնված Լև Սակոլնիկը, մшհացել է, իսկ 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Երեկ ԱԻՆ-ից հայտնել էին, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 80-րդ կմ-ի հատվածում, ՌԴ սահմանապահ զորքերի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 150 մ գլորվել ձորը․ կա 1 զnհ և 1 վիրավոր։

Փրկարարները դադարեցրել են բեռնատարի դիզելային վառելիքի արտահոսքը: