Ինձ հետ ամեն ինչ նորմալ է, ես գտնվում եմ առողջապես լավ վիճակում, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է դերասան Աշոտ ՂԱզարյանը։
«Իմ շատ սիրելի հետևորդներ, անչափ շնորհակալ եմ անհանգստանալու համար, բայց ուզում եմ տեղեկացնել, որ ինձ հետ ամեն ինչ նորմալ է, ես գտնվում եմ առողջապես լավ վիճակում, գրել է Աշոտ Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում։
«Մի տրվեք ապատեղեկատվություններին», — նշել է նա։
Արդեն մի քանի օր է՝ սոցկայքերում տեղեկություններ են տարածվում, որ Աշոտ Ղազարյանը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։