Երևանի «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի նորածնային վերակենդանացման բաժանմունքում հոկտեմբերի 29-ին մեկ ամսական երեխա է մահացել կորոնավիրուսից։
Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը «Ֆեյսբուքի» իր էջում կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ երեխայի մոտ առկա է եղել կորոնավիրուսային վարակ։ «Փոքրիկն ընդունվել էր բուժհաստատություն հոկտեմբերի 19-ին, արհեստական շնչառության սարքին միացվել էր հոկտեմբերի 26-ին: Լսեք մասնագետներին, պատվաստվեք ու պաշտպանեք ձեր ընտանիքի անդամներին այս նենգ հիվանդությունից»,- գրել է նա: