Սուտ է, որ հայերը Ղարաբաղում պարտվել են… ՌԴ ԶՈՒ գնդապետ

«Սուտ է, որ հայերը Ղարաբաղում պարտվել են Բայրաքթարների պատճառով։ Հայերն այդ պատերազմում պարտվեցին անկազմակերպ լինելու և չհաշվարկված գործողությունների հետևանքով։ Պարտվեցին իշխանությունների պատճառով։

Այլապես ինչպե՞ս բացատրես այն հանգամանքը, որ 44-օրյա պատերազմի ընթացքում մի քանի ադրբեջանցի զինվոր քայլելով դուրս եկան Շուշի-Լաչին ճանապարհի վրա ու փակեցին այն, որից հետո հայկական կողմի մոտ սկսվեց օպերատիվ ճգնաժամ։ Եվ այդքանից հետո պարզապես ծիծաղելի է, երբ մեզ փորձում են համոզել, թե Բայրաքթարն է վճռել կռվի ելքը կամ կարող է վճռել կռվի ելքը»,- նշել է ՌԴ ԶՈՒ գնդապետ, ինքնահռչակված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ՊՆ նախկին նախարար Իգոր Ստրելկովը։