Ո՞վ է Սոս Ջանիբեկյանի նախկին կնոջ ընտրյալը

Ոճաբան, հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանն ու նրա իտալացի ընտրյալը սիրառատ հաճոյախոսություններ են շռայլել միմյանց ոճաբանի ինստագրամյան սթորիների բաժնում:

Հարցուպատասխանի ընթացքում Մադոննայի սիրելին գրել է.«Դու հրաշալի հոգի ունես, սիրում եմ քեզ»: Այս խոսքերը շատ են հուզել հաղորդավարուհուն եւ նրա արձագանքը չի ուշացել. «Ինձ անձեռոցիկ է հարկավոր: Քեզ շատ եմ կարոտում, իմ հոգու ընկեր»:

Զույգը միասին է մեկ տարուց ավելի, սակայն սիրավեպի մասին Մադոննան բարձրաձայնեց միայն այս տարվա ամռանը, երբ ընկերոջ հետ հանգիստն էր վայելում Կիպրոսում: Հաղորդավարուհին պատմել է, որ հանդիպել են Երեւանում՝ 90-ականներին նվիրված երեկույթի ժամանակ: