«Ֆեյսբուք»-ն արդեն նոր անուն ու նոր լոգո ունի. Մարկ Ցուկերբերգը քիչ առաջ հայտարարեց ու պատմեց նոր «Ֆեյսբուքի» մասին

Facebook-ը փոխում է իր անվանումը, այն կկոչվի Meta, ասել է ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։

«Այսօրվանից մենք կոչվելու ենք Meta, ինչը գալիս է հունարեն «հետո» բառից: Ինձ համար դա խորհրդանշում է այն փաստը, որ կարելի է էլի ինչ-որ բան կառուցել », — ասել է Ցուկերբերգը։

Ցուկերբերգի խոսքով, ընկերությունը կենտրոնանալու է մետատիեզերքի վրա, իրական կյանքը համադրվելու է վիրտուալ իրականության հետ, որտեղ մարդը կհրաժարվի էկրաններից և կզգա վիրտուալ իրականության մեջ գտնվելու էֆեկտը։