Շատ էր սիրում ինձ, ես ել իրեն էի շատ սիրում. Հարություն Մովսիսյանը խոսել է սիրելիի մահվան մասին

2020 թվականի ապրիլին հայտարարվեց, որ մահացել է 90- ականնների մեներգչուհի, սոպրանո Գայանե Գրիգորյանը:Այս մասին գրում է Starnews-ը;

Երգչուհին ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյանի կինն էր:

Դերասանը վերջերս տված հարցազրույցում խոսել է իր մեծ կորստի մասին.

«Ես հավատում եմ ու զգում եմ, որ նա վերևից հետևում է ինձ, որովհետև շատ էր սիրում ինձ ես ել իրեն էի շատ սիրում: Դա ինձ համար մեծ կորուստ է, աղջկաս համար նույնպես, մեկ-մեկ գրկում ենք իրար ու հասկանում, որ նա էստեղ չի».- ասել է դերասանը:

Նշենք, որ Գայանե Գրիգորյանի մոտ 2018 թվականին հայտնաբերվեց լյարդի չարորակ ուռուցք: Նրա առաջին վիրահատությունը կատարել են Երևանում:

Այնուհետև քիմիաթերապիայի կուրս է անցել և երկրորդ վիրահատությունն արել են Մարսելում:Սակայն կյանքը փրկել չհաջողվեց։