Ձվի կեղևը նետել պետք չէ. այն շատ օգտակար է

Ձվի կեղևը պարունակում է օրգանիզմին խիստ անհրաժեշտ քիմիական տարրեր, որոնք կարող են բարելավել կյանքի որակը։

Այն պարզապես կալցիումի շտեմարան է, որից բացի պարունակում է ևս 27 այլ հանքային տարրեր: Կեղևն այդքան անհրաժեշտ կալցիում է մատակարարում մեր ատամներին և ոսկորներին, բուժում և պաշտպանում բերանի խոռոչը։ Ընդամենը պետք է եռացնել այն 5 րոպե և ավելացնել սմուզիներին (բլենդերում հարած հատապտուղների, մրգերի կամ բանջարեղենի ու կաթի, հյութի, սառույցի կամ պաղպաղակի համադրությամբ խիտ ըմպելիք) կամ աղալ և խառնել ուտելիքին։

Ձվի կեղևը պարունակում է շուրջ 93% կալցիում, նաև մագնեզիում, ֆոսֆոր, սոդա, կալիում, երկաթ, սուլֆատ, ալյումին ու այլ հանքային տարրեր։ Կեղևը կազմված է այնպիսի ամինաթթուներից, ինչպիսիք են մեթիոնինը, ցիստեինը, լիսինը, իզոլեուցինը: Ճիշտ պատրաստած ձվի կեղևը օրգանիզմը սնուցելու լավագույն միջոցն է։ Այն հատկապես օգտակար է երեխաների համար, քանզի նրանց ոսկորները ավելի արագ են աճում, հետևաբար՝ ավելի շատ ունեն կալցիումի պահանջ: