Հրաշալի համադրություն, որը կարող է կյանքեր փրկել

ԱՄՆ-ի Միչիգանի հшմալսարանի մասնագետները պարզել են, որ սև պղպեղի և քրքումի համադրությունը կարող է կանխարգելել, նույնիսկ բուժել կրծքագեղձի քաղցկեղը: Թեպետ քրքումը առողջարար բույս է, սակայն առանձին օգտագործելիս կորցնում է արդյունավետությունը։ Ենթադրվում է, որ պղպեղը կшրող է մինչև 2000% մեծացնել քրքումի կենսահասանելիությունը քաղցկեղի, բորբոքումների և ինֆեկցիաների դեմ պшյքшրում։

ՍԵՎ ՊՂՊԵՂԻ ԵՎ ՔՐՔՈՒՄԻ ԱՌՈՂՋԱՐԱՐ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ

Հակաքաղցկեղային համադրություն. Վերջերս կատարված հետազոտություններով պարզվել է, որ սև պղպեղի բաղադրության մեջ եղած պիպերինը 1000 անգամ բարձրացնում է քրքումի բաղադրության մեջ մտնող կուրկումինի կենսահասանելիությունը: Առանց պիպերինի այն էապես ցածր է:

ՆՎԱԶԵՑՆՈՒՄ Է ՑԱՎՆ ՈՒ ԲՈՐԲՈՔՈՒՄՆԵՐԸ

Պիպերինն ու կուրկումինն ազդում են ավելի քան 700 գենի վրա, կարող են արգելակել նաև ցիկլոօքսիգենեզի և լիպոօքսիգենեզի ակտիվությունը:

ՕԳՆՈՒՄ Է ԱԶԱՏՎԵԼ ԱՎԵԼՈՐԴ ՔԱՇԻՑ

Քրքումն ու սև պղպեղը կարող են օգնել ձեռբազատվելու ավելորդ քաշից։ Սև պղպեղի բաղադրության մեջ մտնող պիպերինը թերմոգենիկ է, ինչը նշանակում է, որ լավացնում է նյութափոխանակությունը և մեծացնում այրվող կալորիաների քանակը:

ԲՆԱԿԱՆ ՀԱԿԱԴԵՊՐԵՍԱՆՏ

Ե՛վ քրքումի, և՛ սև պղպեղի մեջ առկա բաղադրիչներն ունեն հակադեպրեսանտ ազդեցություն: Դրանք կարող են բարձրացնել ուղեղում սերոտոնինի մակարդակը: