Այսօր Ալիևն ու Էրդողանը Զանգեզուրի միջանցքի ճանապարհի առաջին քարը դրեցին. Հայաստանի հարավային մասը կտրվելու է Հայաստանից

ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր, ՌԴ ԶՈՒ գնդապետ Սեմյոն Բաղդասարովն այսօր հայտարարել է.

«Այսօր Ալիևն ու Էրդողանը Զանգեզուրի միջանցքի ճանապարհի առաջին քարը դրեցին։ Այդ ճանապարհը հասնելու է մինչև Հայաստան։

Հիշեցնեմ, որ միջանցքը ներառում է Հայաստանի տարածքը` Սյունիքը։ Այդ միջանցքը Էրդողանին ապահովելու է Ադրբեջանի հետ ցամաքային կապ, ինչպես նաև կապ Կենտրոնական Ասիայի թուրալեզու երկրների հետ։ Թուրքիան սրանով դառնալու է կարևորագույն հանգույց …

Եթե Զանգեզուրի միջանցքը բացվի, ապա դա լինելու է Հայաստանի վերջը. Հայաստանի հարավային մասը կտրվելու է Հայաստանից։ Հայաստանում իշխելու են Թուրքիան և թուրքերը։

Հայաստանին սպասվում է Աջարիայից շատ ավելի վատ և աղետալի ճակատագիր. Ամեն ինչ բաժին է հասնելու թուրքերին».