Հարսանեկան ամենադաժան ավանդույթները ու ծեծված փեսացուները… երիտասարդ ամուսինների համար ոչ մի առաջին ամուսնական գիշեր գոյություն չուն…

Կոշիկը գողանալը, տաբատի միջով ձու գլորելը և ափսե կոտրելը ի նշան երջանկության, անմեղ չարաճճիություններ են որոշ երկրների ու ժողովուրդների ամուսնական ծիսակարգերի համեմատությամբ։

Ճավա կղզի։ Կղզու երիտասարդ ամուսնական զույգը, որպեսզի տեղի իշխանություններից ամուսնությունը կնքելու թույլտվություն տանա, պարտավոր է բացի մնացած ամեն ինչից հավաքել 25 սատկած առնետ։ Պատմությունը լռում է սատկած առնետների հետագա ճակատագրի մասին, բայց հայտնի է, որ ընտանեկան զույգի բաժանումը արդեն 40 առնետ արժի։

Պարսկաստան։ Այդ պետության տղամարդիկ ամենից լավ են հասկանում կանացի կոսմետիկական գործողությունների բոլոր «հրապույրները»։ Մասնավորապես, փեսաները հարսանեկան արարողությունից առաջ պետք է անցնեին ամբողջ մարմնի լիակատար մազահեռացում։ Ամուսնացողի վրա ոչ մի մազ չկար, ինչպես նորածնի մոտ։

Նոր Գվինեա։ Շատ տարօրինակ տեսք ունի հարսնացուն Նոր Գվինեայի պապուասներից՝ քողի փոխարեն նա գլխին է անցկացնում խոզի շուռ տված ստամոքսը։ Այդ նույն սովորույթներով կնոջ ձեռքի և սրտի հավակնորդը պարտավոր է նրան նվիրել դրախտահավերի, ծովային խեցգետինների ու խոզերի 20 կաշի։ Խոզերը պապուասների համար սրբազան են։

Աֆրիկա։ Մակուա ցեղի մոտ կա շատ յուրատեսակ ավանդություն, որը նման է մեր ձեռքի ու սրտի առաջարկին, միայն թե մատանու փոխարեն երիտասարդները իրենց ընտրյալին բերում են իրենց բերանի մեջ լցրած մի կույտ մանր քարեր։ Իր համաձայնությունը հարսը արտահայտում է՝ ընդունելով արժեքավոր նվերը։

Նիգերիա։Եթե մեր ավանդույթներով փեսան պետք է փրկագին տա հարսնացուին՝ կատարելով նրա հարազատների անմեղ քմահաճույքները, ապա Նիգերիայի հարավ-արևելքում նրան պարզապես մահակներով կծեծեին, քանի որ դա հարսանեկան սովորույթ է հանդիսանում, ինչպես նաև ապագա փեսայի ամրության ստուգում։

Ալբանիա։ Ալբանիայի երիտասարդ ամուսինների համար ոչ մի առաջին ամուսնական գիշեր գոյություն չունի։ Օրինական հիմունքներով երկար սպասված սեքսուալ հաճույքների փոխարեն փեսացուին, ընդհակառակը, կատաղի դիմադրություն են ցույց տալիս։ Իհարկե, այդ ամենը ծիսակարգի մաս է, բայց այնուհանդերձ, յուրաքանչյուր փեսացուի սպասվում է երեք օրվա այդպիսի դիմադրություն։Համարվում է, որ այդպիսի վարքագծով հարսը իբրև թե թյուրիմացության մեջ է գցում չար ոգիներին և հաստատում է իր մաքրությունը ու անարատությունը։

Անգլիա։ Միջնադարում ծանր էր հարսնացուների վիճակը։ Ապացուցելու համար որպես տանտիրուհու իր կարողությունը, հարսնացուն ստիպված էր մի ձեռքով բարձրացնել ծանր սնդուկը՝ որպես փորձություն։ Ով չէր կարողանում խնդիրը լուծել, պիտանի չէր համարվում, որպես կին և դատապարտված էր մենակության։

Պատրաստվելով արտասահմանցու հետ ամուսնանալ, հավաստիացեք, որ նա չի պատկանում վայրի բարքերով տարաշխարհիկ ցեղերին, որպեսզի զոհասեղանի մոտ չկանգնեք խոզի ստամոքսը գլխին կամ չբուժեք մահակներով ծեծվախ փեսացուի վերքերը։ Ավելի լավ է մեր հարսանեկան ծաղրանքը, քան այդպիսի տարօրինակությունը։