Ցավալի լուր Արմեն Աշոտյանի ընտանիքում. նա լուսանկար է հրապարակել

Վախճանվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի մայրը։ Այդ մասին քաղաքական գործիչը հայտնել է «Facebook»-ի իր էջում կատարած գրառմամբ։

«Երեկ ուշ երեկոյան երկար պայքարից հետո մայրս գնաց։ Միշտ կարծում էի, որ դեռ կհասցնեմ ամբողջությամբ շնորհակալ լինել իրեն իր սիրո, դաստիարակության ու ինձ կյանք տալու համար։ Ավաղ։ Շնորհակալ եմ ողջ բուժանձնակազմին մինչև վերջ ցուցաբերած մարդկային ու մասնագիտական որակների համար։ Առողջություն բոլոր տառապյալներին։

Հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի, հոկտեմբերի 26-ին, ժամը 18.00-ից Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Հուղարկավորությունը նույն եկեղեցուց, հոկտեմբերի 27-ին, ժամը 13.00: Իմ և մեր ընտանիքի կողմից շնորհակալ եմ բոլորին ցավակցությունների, համերաշխության և գոտեպնդման համար։ Աստված պահապան բոլորիդ»,- նշել է նա։