Այսօր երեկոյան Հայաստանի տվյալ շրջաններում ձյուն է գալու

Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ այսօր երեկոյան և առաջիկա գիշերը երկրի որոշ շրջաններում սպասվում է ձյուն։

Ձյան տեսքով տեղումներ են լինելու Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Վայոց Ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի լեռնային և նախալեռնային շրջաններում։ Նշված շրջաններում վարորդներին կոչ է արվում երթևեկել ձմեռային անվադողերով։