Ոչ մի պաշտոնյա չի «պլստալու»․ զոքանչի ու աներոջ անունով գույքը գրшնցելը չի փրկելпւ․ Կարեն Անդրեասյանը վստահեցրեց

Էս օրենսդրությունով պատասխան են տալու թե նախկին, թե այսօրվա և թե ապագա իշխանությունները։ Լրագրողների հետ զրույցում վստահեցրեց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։

«Այսօրվանից սկսած՝ մենք արդեն ունենք օրինակ, որ ամեն մի պաշտոնյա, եթե որևէ մեկը ապօրինի ձևով հարստացել է, գիտի, որ իր հետևից վաղ թե ուշ գալու է ապօրինի ծագում ունեցող գույքի օրենսդրությունը»,-հայտնեց նա։

Հարցին՝ հնարավոր է, որ այսօրվա իշխանությունները թղթաբանությամբ խույս տան պատասխանատվությունից, Կարեն Անդրեասյանը նշեց՝ հուսամ՝ նման բան չի լինի.

«Բոլորին ուսումնասիրում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, բոլորին ուսումնասիրում են համապատասխան մարմինները՝ իրավապահները, ու ոչ մի պաշտոնյա չի պլստալու էտ տեսակ մանիպույացիաների միջոցով»։

Նախարարը շեշտեց՝ օրենքը հատուկ այնպես է գրվել, որ նախկինում էլ, որոնց մոտ ամեն ինչ թղթերով լավ էր, իսկ իրականում թալանը դարձել էր դղյակներ, չպլստան, բոլորը գան օրենքի առաջ կանգնեն, անկախ նրանից՝ զոքանչի, թե վարորդի անունով կլինեն էտ դղյակները»։

Նախարարը հուսով է, որ բոլոր դոլարային միլիոնատերեը, որոնք այդպիսին են դարձել թալանով, անպայման մի օր այդ թալանը կվերադարձնեն ժողովրդին։