Մшհшցել է Տիգրան Կարապետյանը

Մшհшցել է ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: Այս մասին 24News-ին հայտնել են նրա մերձավոր շրջապատից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ քաղաքական գործչի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր, նա գտնվում էր Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժնում, միացված էր արհեստական շնչառության սարքին։

Տիգրան Կարապետյանը, չնայած հաղթահարել էր կորոնավիրուսը, մեկ շաբաթ անց իրեն սկսել է շատ վատ զգալ, վիճակը կտրուկ ծանրացել է, ինչի արդյունքում էլ շտապ տեղափոխվել է հիվանդանոց։

Ծնվել է 1945 թվականի մայիսի 16-ին,հայ հասարակական-քաղաքական գործիչ, բանաստեղծ։ ԱԼՄ հոլդինգի և Ժողովրդական կուսակցության նախագահ։

2001 թ. Կարապետյանը հիմնադրեց ԱԼՄ մեդիա հոլդինգը։ Հեռուստալիքով ցուցադրվում էին համերգներ, որտեղ կարող էին մասնակցել գրեթե բոլոր ցանկացողները, ինչպես նաև Կարապետյանի բարեգործական ակցիաները։ Կարապետյանը ուներ նաև ծրագրեր, որտեղ նա վերլուծում էր քաղաքական իրադարձությունները ժողովրդի լայն զանգվածներին հասկանալի լեզվով։

2010 դեկտեմբերին ընդունվեց որոշում ԱԼՄ-ի փակելու մասին։ Կարապետյանը եթերում հայտարարեց, որ դա քաղաքական որոշում է և կոչ արեց պայքարել այդ անարդարության դեմ։ 2011 թ. հունվարի 7-ից Երևանում, Գյումրիում, Վանաձորում տեղի ունեցան հանրահավաքներ։

Հունվարի 19-ին Մատենադարանի մոտ տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, որտեղ նա հայ ժողովրդի անունից 15 կետերից պահանջ ներկայացրեց իշխանություններին։

Հունվարի 20-ին եթեր հեռարձակվեց ԱԼՄ-ի վերջին հաղորդումը.