Բարի լույս իմ Տեր, Թող առավոտս Քեզանով սկսվի:
Բարի լույս Հիսուս, օրը թող բացվի,արևը փայլի:
Առավոտը այս թող հատուկ լինի, Քո իսկ ստեղծած արարածներին թող այն պարգևի զուտ խաղաղություն և հանգստություն:
Առավոտը այս թող բացվի հույսով, ապաշխարության քաղցր шրցունքով:
Առավոտն այս թող որ սկիզբ լինի շատ հոգիների վերшծնունդի,
թող առավոտը բացվի մեր հոգում ու չանհետանա,
այս առավոտը թող որ մեր հոգում Հասու օր դառնա:
Թող որդիները լույս առավոտի կանգնեն աներեր,
Հավատքով, ահա, աղոթում եմ Քեզ’առավոտվա Տեր։
Բարերար և բազումողորմ Աստված, ամբողջ սրտով ծնկի եկած աղաչում ենք ու Քո գթությունն ենք խնդրում։ Ինչպես Քո ծառաներին խոստացար՝ ասելով. «Ամեն ինչ, որ աղոթք անելով խնդրեք և հավատաք, թե կստանաք, կտրվի ձեզ»․
Այս պահին Քեզ հավատացողներիս խնդրանքները իրենց բարի կատարմանը հասցրու, որովհետև մեր հույսը Քո վրա ենք դրել։ Քո առատ ողորմությամբ մխիթարի՛ր մեզ և առաջնորդելով՝ հասցրու երկնքի անպատմելի արքայությանը, որպեսզի Ամենասուրբ Երրորդությունդ փառավորվի և պատվի արժանանա, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից։
Ամեն։