Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն ու երգահան ՎԱհրամ Պետրոսյանն իրենց որդուն տվել են Յան անունը։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է արել նորաթուխ մայրիկը.
«Յան Վահրամի Պետրոսյան
Երեխայիս անվանեցինք Յան երկու հիմնական պատճառով.
Յանը մեր ազգանունների վերջին մասնիկն է, որն անմիջապես վկայում է մեր հայ լինելու մասին։
Յան եբրայերեն նշանակում է God is gracious` Աստված ողորմած է։
Աղոթում եմ Աստծուն, որ ողորմած գտնվի բոլոր հայ երեխաների հանդեպ` պարգևելով նրանց առողջություն ու խաղաղություն»։