Թուրքերը մեզ խաբել էին, որ Շուշիի շրջակայքում շրջափակման մեջ են․ Արծրուն Հովհաննիսյան

«Ես մինչև վերջին օրը հավատում էի, որ Շուշիի շրջակայքում կա ընդամենը 200-300 թուրք։ Ռադիոխաղի միջոցով մեզ խաբել էին, որ թուրքերը Շուշիի շրջակայքում շրջափակման մեջ են և օգնություն են խնդրում իրենց հիմնական ուժերից, որովհետև հայերն իրենց կոտորում են։ Այդպիսի տեղեկություն էր պտտվում գլխավոր շտաբում, և դա հասնում էր ինձ, բայց պատերազմից հետո պարզվում է, որ լրիվ ուրիշ իրականություն էր»,- ասել է պահեստազորի գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա ավելացրել է. «Ինքս նոյեմբերի հինգին և վեցին եղել եմ Շուշիում, այնպես չէ, որ չգիտեի ինչ է կատարվում, վիճակը ծանր էր, բայց զորքը հուսալքված չէր, շարունակում էր կռվել։ Այլ հարցը է, որ մեր կազմակերպչական գործառույթները թերանում էին և չկարողացանք կռիվն այնպես կառուցել, որ դուրս գանք այդ իրավիճակից»։