Հնագետները բացահայտել են Վեզուվի ևս մեկ դաժան գաղտնիքը

Տևական ընդմիջումից հետո հնագետները հերթական սարսափելի նմուշն են պեղել Վեզուվի ստորոտում գտնվող Հերկուլանում հնագույն քաղաքում։ Նրանք ծովափի մոտ գտել են շուրջ երկու հազար տարի առաջ հրաբխի ժայթքման հետևանքով զոհված 40-45 տարեկան տղամարդու մարմնի քարացած մնացորդներ։

Սենսացիոն գտածոյի մասին տեղեկացնում է բրիտանական The Guardian պարբերականը։ Իտալիայի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին դա համարում է վերջին տասնամյակների հնագիտական խոշորագույն ձեռքբերում։ Տղամարդու մարմնի կողքին հայտնաբերվել են այրված գերանի և նավակի տանիքի մնացորդներ։ Հավանաբար, տղամարդը փորձել է ձրկվել աղետից, սակայն չի հասցրել. Տանիքը փլվել է և ջախջախել նրա գլուխը։

«Նա դաժան վախճան է ունեցել։ Ըստ հաշվարկների՝ ժայթքման արդյունքում առաջացած շիկացած գազի և մոխրի խառնուրդը քաղաքը պատել է գիշերվա ժամը մեկի կողմերը։ Ենթադրվում է, որ օդի ջերմաստիճանը կազմել է 300-700°C. Շիկացած ամպը շարժվել է մոտ 100 կմ/ժ արագությամբ, և այնքան խիտ է եղել, որ բացարձակապես չի պարունակել թթվածին»,- նշել է Հերկուլանում հնագիտական այգու տնօրեն Ֆրանչեսկո Սիրանոն։

Վեզուվի կործանիչ ժայթքումը տեղի է ունեցել մ.թ. 79 թվականի օգոստոսի 24-ին։ Զոհերի հստակ թիվը հայտնի չէ։ Քաղաքի առաջին մնացորդները հայտնաբերվել են 18-րդ դարի սկզբին կատարված պեղումների ժամանակ։ Այդ վայրում մարդկանց մնացորդներ վերջին անգամ պեղվել էին 1982 թվականին։