Ես պատրաստ եմ թշնամու հետ խաղաղ ապրել․ մենք ոչ մի վտանգ չենք տեսնում․ սյունեցի

«Ես լավատես մարդ եմ, Սյունքը վերջին տարիներին բուռն ծաղկում ապրեց ու կշարունակի ապրես»,- Սյունիքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո խոսելով լրագրողի հետ՝ ասաց սյունեցի կինը։

Լրագրողի հարցին, թե վերջին մեկ տարվա մեջ Սյունիքում անվտանգության խնդիր կա, պատասխանեց.

«Ոչինչ, ոտքի կկանգնի, նորից կշարունակի ապրել։ Դա հնարավոր ա, եթե ազգաբնակչությունը խելոք մտածի, աշխատի, հունի մեջ մտնի ու շարունակի ապրել»։

Հարցին՝ դուք պատրա՞ստ եք թշնամու հետ Սյունիքում խաղաղ ապրել, պատասխանեց.

«Այո, թող խաղաղ ապրենք, ոչ մի ոտնձգություն, կրակոց չլինի։ Հավատում եմ, որ թշնամին չի կրակի ու հայերի հետ խաղաղ կապրի։ Հիմա էլ սահմանամերձ շրջանում, սահմանամերձ գյուղում ապրում ենք, հարևան ենք, մենք ոչ մի վտանգ չենք տեսնում»։

Կինը նշեց՝ մինչև հիմա Զանգելան, ԿՈւբաթլու մեզ մոտ են եղել, ճանապարհներն անվտանգ են եղել, դե հիմա իրենք վերցրել են, իրանց տարածքն են համարում, թող մեր ճանապարհն էլ անվտանգ ՏԱթևով լինի, ի՞նչ անենք

«Դրանք մեր տարածքներն են, բայց դե մենք ուժեղ չէինք, չկարողացանք մերը պահեինք, ի՞նչ անենք»։