Հայտնի են Գյումրիի ՏԻՄ ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարած 5 ուժերը

Բոլոր ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքների համաձայն, Գյումրիի ՏԻՄ ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարել են քաղաքական 5 ուժեր։

Առաջին հնգյակում քվեները բաշխվել են հետևյալ համամասնությամբ՝ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն (9637 ձայն կամ 36,59%), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (7785 ձայն, 29,56%), «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն (2793 ձայն, 10,60%), «Ապրելու երկիր» կուսակցություն (1489 ձայն, 5,65%), Հայաստանի հանրապետական կուսակցություն (1333 ձայն, 5,06%)։

Ընտրություններին մասնակցած մյուս ուժերը գրանցել են այսպիսի արդյունք՝ «Հայրաքաղաք» դաշինք (1162 ձայն, 4,41%), «Գյումրին կռնա» դաշինք (904 ձայն, 3,43%), «Թասիբով» դաշինք (586 ձայն, 2,23%), «Արժանապատիվ ուղի» կուսակցություն (388 ձայն, 1,47 %), Հայաստանի կոմունիստական կուսակցություն (260 ձայն, 0,99%)։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4 տոկոսն է, իսկ դաշինքների՝ 6-ը: Ըստ այդմ՝ անցողիկ շեմը հաղթահարել են «Բալասանյան» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիր», Հայաստանի Հանրապետական, «Զարթոնք» և «Ապրելու երկիր» կուսակցությունները:

Ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 109 հազար 453 քաղաքացիներից 26 հազար 417-ը կամ 24,14 տոկոսը։ Քաղաքում գործել է 82 ընտրատեղամաս։