Հայտնի են Գորիս խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում 4 բնակավայրերի քվեարկության նախնական տվյալները։
Նախնական տվյալներով՝ ձայների առավելությամբ առաջատար է «Առուշ Առուշանյան» դաշինքը։
Դաշինքից հայտնում են, որ Բարձրավանում (34/18 ընտրատեղամաս) «Առուշ Առուշանյան» դաշինքի օգտին քվեարկել է 37, ՔՊ-ի օգտին՝ 33 բնակիչ։
Շուռնուխում (34/17՝ ընտրատեղամաս) «Առուշ Առուշանյան» դաշինքը ստացել է 42, ՔՊ-ն՝ 14 քվե;
Որոտանում (34/16 ընտրատեղամաս) «Առուշ Առուշանյան» դաշինքի քվեների թիվը կազմում է ՝ 68, ՔՊ-ինը՝ 31։
Ներքին Խնձորեսկում (34/13՝ ընտրատեղամաս)«Առուշ Առուշանյան» դաշինքին իր ձայնը տվել է 88, ՀԱԿ-ի թեկնածուին՝ 11, իսկ ՔՊ-ին՝ 36 բնակիչ։
Նշենք, որ Հայաստանի 9 համայնքներում հոկտեմբերի 17-ին անցկացվող ՏԻՄ ընտրություններին մասնակցել են քվեարկելու իրավունք ունեցող 166 753 քաղաքացիներից 55410-ը կամ 33,23 տոկոսը։