Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում զինվորական համազգեստով մարդիկ են։
Ենթադրաբար տեսանյութն անցած տարվա է՝ պատերազմի շրջանում արված։
Կադրերում երևում է նաև Աննա Հակոբյանը։
Նշենք, որ Աշոտ Փաշինյանը պատերազմի օրերին կամավորագրվել ու մեկնել էր Արցախ։
Աննա Հակոբյանն էլ Էրատո ջոկատ էր կազմել ու կրկին մեկնել Արցախ։