Վերջին անգամ զանգում է հարազատներին ու ասում, որ մի քանի օր չի կարողանա կապի դուրս գալ. Հետո զինգրքույկի մեջ մի փոքր խաչ էին գտել պահված

Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Բուդոյան Վահանը Վարդենիսից էր։ Ռուսաստանից վերադառնալով զորակոչվել էր բանակ։ Սանասարում (Կուբաթլուում) էր ծառայում։ Մեկ տարի անց արդեն տանկի հրամանատար էր։

Վահանը շատ էր սիրում իր տանկն ու անընդհատ հետևում էր դրա մաքրությանը, տեխնիկական կայունությանը։ Ու ընկերները պատմում են, որ, երբ պատերազմի օրերին խոցել էին այն, շատ էր տխրել…

Պատերազմի առաջին օրերից նրանց տեղափոխում են Ջրական (Ջեբրայիլ)։

Վերջին անգամ հոկտեմբերի 15-ին զանգում է հարազատներին ու ասում, որ մի քանի օր կապ չի լինելու, չի կարողանա կապի դուրս գալ: Դա նրա վերջին զանգն էր:

Վահանը զnհվեց 7 ընկերների հետ միասին, Ջրականի դիրքերում։ Պատմում են, որ, երբ նահանջի հրաման է եղել, չի նահանջել, մնացել ու փորձել է օգնել վիրավոր ընկերներին ու ինքն էլ զnհվել նրանց հետ միասին:

Զn հվելուց հետո Վահանի զինգրքույկի մեջ մի փոքր խաչ էին գտել պահված, որը միշտ կրում էր իր հետ։ Ավաղ, պատերազմի աղմուկի ու արհավիրքի մեջ շատ աղոթքներ անպատասխան մնացին։

Վահանը 20 տարեկան էր»: