Որոնք են թրոմբի առաջացման ախտանիշները և ինչպես խուսափել դրանից

Որոշ խնդիրներ կարող են թրոմբների առաջացման վաղ ախտանիշներ լինել: Թրոմբը արյան խտացած զանգվածներն են, որոնք առաջանում են արյունատար անոթներում և հանգեցնում են դրանց մասնակի կամ ամբողջական խցանման։

Մասնագետների կարծիքով` թրոմբի տագնապալի ախտանիշները կարող են լինել հևոցը, կրծքավանդակի ցավը, որովայնի երկարատև ցավը, վերջույթների այտուցվածությունը, ուժեղ և երկարատև գլխացավերը, ինչպես նաև` տեսողության պղտորումը:

Թրոմբի առաջացման հիմնական պատճառը արյան մակարդելիության համակարգի աշխատանքի խանգարումն է։ Արյունատար անոթի ներքին մակերևույթի վնասվածքները դրա առաջանցման համար ամենահարմար պայմաններն են։

Մարդու օրգանիզմում թրոմբների առկայությունը նման է «դանդաղ գործող ռումբի», որն ամեն վայրկյան կարող է պայթել։ Գոյություն ունի մի քանի տասնյակ պատճառ, որոնցով կարող է պայմանավորված լինել թրոմբի՝ անոթի պատից պոկվելը։ Ձեզ ենք ներկայացնում դրանցից ամենահավանականները։

Առաջին պատճառը արյունատար անոթի մասնակի խցանումն է։ Այս դեպքում արյան խիտ զանգվածը բավական կայուն չէ և կարող է ամեն վայրկյան պոկվել արյան հոսքի հետևանքով։

Երկրորդ հավանական պատճառը օրգանիզմում արյան հոսքի արագացումն է։ Երբեմն արյան հոսքը կարող է այնքան ինտենսիվ լինել, որ հնարավոր է անջանտվի նույնիսկ ամենակայուն թրոմբը։

Անջատվելուց հետո թրոմբը կարող է տեղաշարժվել կամ ամբողջական վիճակում, կամ մասնատված, ինչը կհանգեցնի միևնույն ժամանակ տարբեր չափերի մի քանի անոթի խցանման։

Խոշոր զարկերակների խցանումը կարող է հանգեցնել վայրկենական մա հվան։