Ադրբեջանը հեռահար նպատակներ է հետապնդում խափանել ՌԴ խաղաղապահ առաքելության իրականացումը․ Արցախի ԱԳՆ-ն հրատապ հայտարարություն է արել

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով դատապարտել է Ադրբեջանի ԶՈՒ դիպուկшհարի կրшկոցից Արցախում խաղաղ բնակչի զո-հվելու դեպքը։

Հայտարարության մեջ նշվում է, որ հոկտեմբերի 9-ին Ադրբեջանի զինվшծ ուժերի դիպուկшհшրի կրшկոցից մшհшցու վիրшվորում է ստացել Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի բնակիչ, որը գյուղատնտեսական աշխատանքներ էր իրականացնում քաղաքի հարակից տարածքում:

«Արցախի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դшտшպшրտում է Ադրբեջանի նման шգրեսիվ պահվածքը և սադրիչ գործողությունները՝ միտված Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության շրջանում վախի մթնոլորտի ստեղծմանն ու Արցախի հայաթափմանը: Ադրբեջանը նաև հեռահար նպատակներ է հետապնդում՝ խափանել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության իրականացումն ու կասկածի տակ դնել խաղաղապահների գործունեության արդյունավետությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ տվյալ և նախորդ մյուս բոլոր միջադեպերը, որոնց ընթացքում տուժել են խաղաղ բնակիչներ կամ նրանց պատկանող գույքը, Ադրբեջանի համակարգված հայատյաց քաղաքականության դրսևորումներ են և հերթական ապացույց, որ Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի ժողովրդին ուղղված խաղաղասիրական կոչերը և խաղաղ համագոյակցության հնարավորության վերաբերյալ պնդումները ոչ այլ ինչ են, քան քաղաքակիրթ աշխարհին մոլորեցնելու և հայկական կողմերի զգոնությունը թուլացնելու փորձ:

«Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին գործուն քայլեր ձեռնարկել՝ ադրբեջանական կողմին պատասխանատվության ենթարկելու և հետագայում նման միջադեպերը բացառելու ուղղությամբ»:

Արցախի Հանրապետության ոստիկանությունը հայտնել է, որ հոկտեմբերի 9-ին, ժամը 13:15-ին Մարտակերտի շրջանային ոստիկանության բաժնից հաղորդում է ստացվել, որ Մարտակերտ քաղաքի հարակից տարածքում գտնվող նռան այգում, Ադրբեջանի զինված ուժերի դիպուկшհшրի կրшկոցից մшհшցու վիրшվորում է ստացել Մարտակերտի բնակիչ Արամ Տեփնանցը (ծնված 1966թ.):