ԱԱԾ-ն մտել է Գ. Լուսավորիչ ԲԿ-ի պոլիկլինիկա. կան բերման ենթարկվածներ

Ազգային անվտանգության ծառայությունը երեկ խուզարկություններ է իրականացրել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում եւ հայտնաբերել պատվաստումների կեղծ տեղեկանքներ։ Նույն այդ տեղեկություններով` կան բերման ենթարկված անձինք։

Պոլիկլինիկայի նախկին տնօրեն Արտակ Ջումայանը, որն այժմ առողջապահության փոխնախարարն է, հաստատեց մեր լուրը ԱԱԾ-ի կողմից գործողություններ անելու վերաբերյալ` նշելով, որ դա վարչապետի հրամանն է։