Արցախում զnհ ունենք, Հայաստանում՝ վիրшվոր. Ադրբեջանն այսօր սկսել է ռшզմшկան գործողությունները

Հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես` Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Միսակ Վարդանի Խաչատրյանը:

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին, ժամը 12:50-ի սահմաններում:

ՊՆ-ից հայտնում են, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք, որ Արցախում այսօր ժամը 13։15-ին  ադրբեջանական զինված ուժերի դիպուկահարի կրակոցից քաղաքացիական անձ է զոհվել։

Մարտակերտի շրջանային ոստիկանության բաժնից հայտնել են, որ Մարտակերտ քաղաքին հարակից նռան այգում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտ քաղաքի 1966 թվականին ծնված Արամ Տեփնունց