Փաշինյանը դժգոհեց Ալիեւից ու խոստшցավ պաշտպանել մեր ինքնիշխшնությունը

hraparak.am-ը գրում է

Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստը սկսեց Հшյшստшնի ինքնիշխանությանը սպառնացող Ալիեւից բողոքելով եւ Հայաստանի ինքնիշխանությունը «բոլոր հնшրшվոր ու անհնար միջոցներով պաշտպանելու» մասին հայտարարությամբ։ Բնականաբար, դժվար է նմшն խոստում լսել մի մարդուց, որը հանձնել է Արցախը, հաշտվել է Սեւ լճում եւ Գեղարքունիքում ադրբեջանական զինուժի տեղակայման հետ եւ պատրաստվում է հանձնել Սյունիքը կամ դրա մի մասը, դեմ չէ նաեւ Հայաստանի որոշ տարածքներ ճանաչել անկլավ ու դա էլ նվիրել Ալիեւին։ Մարդ, ում թեթեւ ձեռքով Ալիեւն այսօր լեզուն այնքան է երկարացրել Հայաստանի վրա, որ արդեն Սեւան ու Երեւան է հասել։ Բայց երեկ Փաշինյանը ներքին լսարանին ուղղված տեքստ էր արտաբերում՝ մեղմորեն ներկայացնելով, որ Ալիեւն ապակառուցողական է, ռազմատենչ, իսկ այ մենք խաղաղասեր ենք, բայց ամեն ինչ անելու ենք, որ պաշտպանենք մեր ինքնիշխանությունը։

Բայց նրա այս խրոխտ հայտարարությունների ու Ալիեւից փնթփնթալու տողերի արանքում, իրականում, թաքնված էին այն մեսիջները, որ Հայաստանը պատրաստ է տալ այն ամենը, ինչ ցանկանում է Ալիեւը, միայն թե մի սպառնացեք մեզ․ «․․․Մեծ հավանականություն կա, որ Ադրբեջանը, ի հեճուկս միջազգային ասպարեզներում արվող խաղաղասիրական հայտարարությունների, ամեն ինչ անելու է խաղաղությունը տարածաշրջանում խոչընդոտելու համար եւ սա անելու է մի մարտավարությամբ, որը նույնպես կանխատեսելի է՝ ցույց տալ, թե Հայաստանը կամ Արցախն իբր դեմ են խաղաղությանը, դեմ են սահմանազատման եւ սահմանագծման գործընթացներին եւ այս ֆոնին ագրեսիվ քաղաքականություն կառուցելու կեղծ հիմնավորումներ ստեղծելու, ինչի դրսեւորումները մենք տեսնում ենք նաեւ վերջին օրերին, բայց դա տեսել ենք նաեւ վերջին ամիսներին»։

Այսինքն՝ մարդը բառացի հասկացնում է, որ տալիս ենք, պատրաստ ենք սահմանների դելիմիտացիա եւ դեմարկացիա անել եւ դրա արդյունքում թղթով-թամասով տալ քո ուզածը, մի բան էլ ավել, միայն թե մի բարկացիր, աղա ջան։ Հետո հիշեցնում է այս հարցով ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի «կառուցողական եւ արդյունավետ» աշխատանքի մասին ու շեշտում՝ Ադրբեջանի անհասկանալի հայտարարությունները՝ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, որեւէ կապ չունեն աշխատանքային խմբի կատարած աշխատանքի եւ, որ առավել կարեւոր է՝ հունվարի 11-ի Մոսկվայի եռակողմ հայտարարության բովանդակության հետ։

«Իմ մեկնաբանությունը միանշանակ է՝ Ադրբեջանը միջանցքի մասին հայտարարություններ անում է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը խաթարելու եւ տարածաշրջանային կոմունիկացիաների բացում թույլ չտալու համար: Ինչո՞ւ, որովհետեւ Ադրբեջանի նպատակն է՝ շարունակել Հայաստանի շրջափակման շուրջ 30-ամյա գործընթացը, քաղաքականությունը»,- իր մեջ բավարար համարձակություն գտնելով՝ Փաշինյանը փորձում է քննադատել Ալիեւին։
«Բայց մենք, առանց սեթեւեթելու, շարունակելու ենք աշխատանքը եռակողմ աշխատանքային խմբում՝ Հայաստանի շրջափակումը ճեղքելու ուղղությամբ, եւ ռուսաստանցի մեր գործընկերների, միջազգային մեր գործընկերների աջակցությամբ հասնելու ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ապաշրջափակմանը»,- արդեն սեթեւեթելով՝ շարունակում է նա ու փաստացի հասկացնում, որ տարածաշրջանային ապաշրջափակում կա, կա՛ տարածաշրջանային ապաշրջափակում, հատկապես՝ Ադրբեջանի համար։

Հետո էլի որոշ փնթփնթոց Ալիեւի հոխորտանքներից, որի արանքում հասցնում է հասկացնել՝ Ադրբեջանը փորձ է անում տպավորություն ստեղծել, թե Հայաստանը դեմ է խաղաղությանը եւ խաղաղության պայմանագրին, մինչդեռ Հայաստանը բնավ էլ դեմ չէ իր հարեւան թշնամիների հետ բարեկամությանը, միայն թե Ալիեւը նորից չջղայնանա ու չշարունակի ստորացնել մեզ։
Շարունակելով երկար-բարակ տեքստում իր բողոք-դժգոհություններն ու գրեթե համարձակ հակադարձումները՝ ուղղված Ալիեւին, Փաշինյանն անում է իր «ամենադուխով» հայտարարությունը․ «Անկախ ամեն ինչից՝ Հայաստանը բոլոր հնարավոր եւ անհնար միջոցներով պաշտպանելու է իր ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ հայ-ռուսական միացյալ զորախմբի եւ Հավաքական անվտանգության պայմանագրի մեխանիզմների գործարկմամբ, ինչի շուրջ մենք շարունակում ենք մեր խորհրդակցությունները մեր գործընկերների հետ»։ Ակնհայտ է, որ ինչ-որ մեկը Փաշինյանին «դուխ» է տվել, որ նա այսպես «մարտական» տրամադրված խոսի Ալիեւի հասցեին։ Հավանաբար՝ նկատել են, որ հասարակությունը շատ վատ է ընդունում նրա լռությունը եւ Ալիեւի ստորացումներին չարձագանքելը, ասել են՝ մի քիչ գազ տուր։

Ելույթն ավարտվում է ժողովրդից ստացած մանդատի մասին հիշեցումով, թե ինչին պետք է ծառայեցնեն այդ մանդատը․ «Եվ ընդգծում եմ մեր առանցքային նպատակը՝ իրականացնել եւ իրացնել ժողովրդից ստացած մեր մանդատը, այն է՝ Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ուղղությամբ: Եվ մենք հետեւողականորեն շարժվելու ենք հենց այս ուղղությամբ՝ այս մանդատն իրացնելու նպատակով»։