Նոր հանդիպման оրը հшյտնի է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.  «ՀՀ վարչապետի ժամանակավոր պшշտոնшկшտшր Նիկոլ Փաշինյանը արտախորհրդարանական ուժերին հուլիսի 24-ին կրկին հանդիպման է հրավիրել: Ըստ մեր տեղեկությունների՝ Փաշինյանը նպատակ ունի ամեն ամսվա վերջին շաբաթ օրը հանդիպել արտախորհրդարանական ուժերի հետ:

Իսկ իրականում այդ ուժերի հետ հանդիպումներն ընդամենը վերահսկողության տակ պահելու, խաղաղեցնելու, փողոցային պայքարից հեռու պահելու նպատակ են հետապնդում: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ մինչև այժմ Փաշինյանի հետ հանդիպումների ժամանակ որևէ պայմանավորվածություն չի եղել, որևէ ձևով չի ասվում, թե առաջիկայում այդ հանդիպումները ինչ են տալու, կամ ընդհանրապես որն է այդ հավաքների իմաստը:

Շատերը կարծել են, որ Փաշինյանը նպատակ ունի կիսել իշխանությունը նրանց հետ, կառավարությունում քաղաքական ուժերի լիդերներին պաշտոններ հատկացնել, սակայն մինչև այժմ որևէ բան չի արվել, որևէ խոստում չի տրվել:

Մեր աղբյուրները նշում են, որ հանդիպումներին Փաշինյանն ասում է, որ պետք է համագործակցել, բայց թե ինչպես, ինչ ձևաչափով, որևէ փակագիծ չի բացում: Ու նաև դա է պատճառը, որ շատերը երկմտում են՝ մասնակցել այդ հավաքներին, թե հրաժարվել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում