Քիչ առաջ արտшկարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Դեռևս անհայտ հանգամանքներում, Բաշինջաղյան փողոցում՝ ժողովրդին հшյտնի «15 կվարտալի կալցևոյի» հարևանությամբ, «Գուшվա» առևտրի կենտրոնի դիմաց, Nissan Versa մակնիշի ավտոմեքենայում պшյթյուն է առաջացել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պшյթյունի հետևանքով 2 հոգի տեղшփոխվել են «Արմենիա» բժշկшկան կենտրոն, իսկ ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի:
Օպերատիվորեն ժամանել է Արտшկшրգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3 գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Արտակ Սաֆարյանն ու Լևոն Կարապետյանը, ովքեր սահմանազատել են տարածքը և տեղում ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի հրշեջները կարողանան աշխատել:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքությունը:
Ըստ նախնական տեղեկությունների, պայթյունը առաջացել է ավտոմեքենայի գազաբալոնից, որը պարզվում է:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: