Խանութում կասայի հերթում կանգնած եմ. ներս է մտնում մի «թրաշամանուկ. Առնական, թիկնեղ, ոսկեգույն բեղ-մորուքով, բարձրահասակ…

Խանութում կասայի հերթում կանգնած եմ: Մեկ էլ ներս է մտնում մի «թրաշամանուկ»: Առնական, թիկնեղ, ոսկեգույն բեղ-մորուքով, բարձրահասակ: Մի խոսքով լրիվ դիցաբանական Վահագնը:

Խանութի կին, աղջիկ, տատի բոլորը հիացած նայում էին տղային

Մինչև այն պահը, երբ դյուցազնը մոտեցավ կասային ու սկսեց լաչառի նման կռիվ անել ժամկետանց յոգուրտի համար:

Հերթի մեջ կանգնած բոլոր կանայք հիասթափված նայեցին «թրաշամանուկին» ու խորացան իրենց սմարթֆոնների մեջ:

Ախր երկու մատով վագրի բերան պատռող տեսք ունեցող տղամարդը չպետք է «յոգուռծիկի» համար կռիվ անի: Էլ չեմ ասում «յոգուռծիկ» ուտի:

Ասածս ինչ է, էտ թրաշներին չխաբնվեք, տանը յոգուրտ են ուտում: