Կիտրոնի հյութը կօգնի նիհարել երկու շաբաթում. Ուղղակի այն պետք է պատրաստել հենց այսպես ու խմել այս հաճախականությամբ

Բոլորը ցանկանում են գեղեցիկ կառուցվածք ունենալ ու մաքրել օրգանիզմը: Դրանում կարող է օգնել կիտրոնի դիետան:

Կիտրոնը նվազեցնում է քաղցի զգացողությունը: Բացի այդ, այն այրում է օրգանիզմի ավելորդ ճարպերը, լավացնում է նյութափոխանակությունն ու առհասարակ` մաքրում է օրգանիզմը:

Միևնույն ժամանակ կիտրոնի դիետան հակաուցված է այն մարդկանց, ովքեր խնդիրներ ունեն ստամոքսի հետ կամ քարեր՝ երիկամներում:

Հիմա բուն դիետայի մասին: Այն տևում է 14 օր և այս դիետային կարելի է դիմել միայն տարին 1-2 անգամ:

Սննդակարգը բավական հեշտ է հիշել:

Երկու շաբաթվա ընթացքում ամեն օր պետք է քամել մի քանի կիտրոն ու խմել դրանց հյութը: Ընդ որում, առաջին շաբաթվա ընթացքում պետք է ամեն օր ավելացնել կիտրոնների քանակը, այսպիսով` երկուշաբթի քամել ու խմել մեկ կիտրոնի հյութ, երեքշաբթի` երկու, չորեքշաբթի` երեք ու այսպես շարունակ:

Իսկ երկրորդ շաբաթվա ընթացքում` հակառակը, նվազեցնել դրանց թիվը:

Նշենք, որ խմելուց առաջ կիտրոնի հյութին կարող եք ջուր ավելացնել: