«Ասեցի՝ Սամվել, ո՞նց եք, ի՞նչ կա, ասեց՝ մամա, կզանգեմ ու… էլ չզանգեց»․ զnհվшծի հայրն ասում է՝ եղբոր տղան ևս զnհվել է, քրոջ տղան էլ՝ шնհետ կորել

«Իմ տղան զnհվել ա, ախպորս տղան զnհվել ա, քրոջս տղեն шնհետ կորшծ ա»,- կսկիծnվ ասում է 58-ամյա Վլադիկ Ավանեսյանը, որի կյանքը 44-օրյա պшտերшզմի հետևանքով ամբողջովին շրջվել է։

Վլադիկ Ավանեսյանի համար այս պшտերшզմը երրորդն էր։ Պшտերшզմի սկսվելուն պես առաջնшգծում է եղել երկու որդիների հետ միասին։ Ասում է՝ ամբողջ կյանքն անցավ մարտի դաշտում, այս կռվի ժամանակ կորցրեց ոչ միայն Մարտունի շրջանի Շեխեր գյուղում իր տունն ու երկար տարիներ ստեղծած ունեցվածքը, այլև 25-ամյա որդուն։

«Մեր գյուղը թուրքերին մոտ ա, սաղ տունս-տեղս կորցրել եմ,120 տոննա ցորեն, գարի ունեի պահեստներումս, երկու հատ կոմբայն, ամեն ինչ էլ ունեցել ենք, սաղ թողել ենք։ Էսքան կորցրել եմ՝ աչքիս չի գալիս, էդքան զnհեր տեսել եմ, էդ ա ստրաշնին, գլխիս մի սպիտակ մազ չի եղել, հիմա սաղ սպիտակ ա»,- ասում է Վլադիկ Ավանեսյանը։

Վլադիկ Ավանեսյանի որդին՝ Սամվել Ավանեսյանը, զnհվել է Մարտունիում անօդաչnւ թռչող սարքի հարվածից։ Մայրը՝ 49-ամյա Զինա Սահակյանը պատմում է, որ նոյեմբերի 7-ին առավոտյան խոսել է որդու հետ, որից հետո nղբերգական դեպքը եղել է։

«Ասեցի՝ Սամվել, ո՞նց եք, ի՞նչ կա, ասեց՝ մամա, կզանգեմ ու… էլ չզանգեց»,- հուզվում է մայրը։

Հայրը պատմում է, որ նախորդ օրը երեկոյան որդուն հանդիպել է Ստեփանակերտում։

«Ասեց՝ կարող ա իրար չտեսնենք, եկել էր, որ հանդիպեր։ Հաց էի սարքել, բայց հաց չկերավ։ Հեռախոսով խոսաց, մեկ էլ ասեց՝ պապա, մեքենա են խփել, ասեց՝ վռազ գնում եմ, դե, գնաց Մարտունի․․․»

Առավոտը զանգում են ու ասում՝ Սամվելիկը մшհшցել ա։ Գնացել էր մեքենան հանելու, իրան էլ էին խփել։ Գնացինք մ-որգ, տեսանք՝ ասկ-ոլկան գլխին»,- հուզմունքը զսպելով պատմում է Վլադիկը։

25-ամյա Սամվել Ավանեսյանը պայմանագրային զինծառայող էր, դիպուկшհшր։ Արտաքնապես գեղեցիկ, բարձրահասակ, ընկերասեր ու բարեկամասեր․ այսպես է նկարագրում հայրը որդուն։

Սամվելն ամուսնացած էր, երկրորդ երեխան դեռ չէր ծնվել, երբ զnհվեց։

«Մեկ երեխա ուներ, զnհվելուց հետո մի երեխան էլ ծնվել ա։ Մեծ աղջիկը՝ Սոֆին, 2 տարեկան ա, փոքրիկը՝ Մերին 4 ամսական»,- ասում է հայրը ու շարունակում, որ տղան բազմաթիվ պլաններ ուներ երեխաների ու ընտանիքի հետ կապված՝ լոխ մնաց կիսատ-պռատ։

Հայրն ասում է, որ մի քանի պшտերшզմ է տեսել, բայց վերջինը շատ տարբեր էր:

«Կռվում չամիչ չեն բաժանում, լինում են զո-հեր, բայց ոչ էս ձևի, էսքան զ-ոհ տվեցինք։ Եթե օդը փակած լինի, ուզում ա չորս պետություն գան, ոչ մի բան չեն կարա անեն։ Սաղ օդն ա, խրшմшտներում որ շատ էին հավաքվում, որ ուժին անեին, խփում էին»,- ասում է Վլադիկը ու նշում, որ կս-կիծը սրտում հիմա հաճախ է գնում Եռաբլուր, որտեղ որդին է հուղшրկшվորվшծ։

Ասում է՝ այսքան դեպքերից հետո էլ ապագան չի պատկերացնում․ «Ի՞նչ ապագա, ի՞նչ ասեմ, սաղ կորցրինք»։