Նոր պшտերшզմն անխուսափելի է, եւ էլի թշնшմին է այն սկսելու

Оրերս հայտարարվեց «Մարտական եղբայրություն» նախաձեռնության ստեղծման մասին։ Aravot.am-ը զրուցել է նախաձեռնության անդամ, 2020թ․-ի պшտերшզմի մասնակից Ավետիս Ավետիսյանի հետ։

–Պարոն Ավետիսյան, ովքե՞ր են նախաձեռնության անդամները, ի՞նչ գաղափարներ եւ նպատակներ են կրում։

-Հիմնականում պшտերшզմի դաշտով անցած տղաներն են՝ այնպիսիք չէ, որոնք գնացել են 2 ժամով ու փախել-եկել։ Նրանք, ովքեր մինչեւ վերջ տեսել են ամեն ինչ։ Նրանք ոչ միայն գնացել են պшտերшզմ, այլեւ մինչեւ այդ էլ ակտիվ հասարակական-քաղաքական գործունեության մեջ են եղել։ Դավիթ Սանասարյանին գիտեք, ես էլ նախկինում քաղբանտարկյալ եմ եղել՝ Շանթ Հարությունյանի արժեքների հեղափոխության մասնակից, եւ դшտшպшրտվել եմ։ Մեր նախաձեռնությունը խորը նպատակներ ունի իրականում։ Այն պետք է կարողանա լրացնել ինքնավստահության պակասը, որն այսօր առկա է։ Մարդկանց մոտ համատարած վшխի, անորոշության մթնոլորտ է։ Հիմա պшտերшզմից խոսում եւ վերլուծություններ են անում այնպիսի մարդիկ, որոնք անգամ խաղաղ ժամանակ սահմանին 7 կմ չեն մոտեցել, բայց որակավորումներ են տալիս։ Ուզում ենք շտկել այս ամենը, որպեսզի նախ ժողովուրդն իրականում իմանա, թե ինչ է եղել։ Մեր տեսածը, այն, ինչի միջով մենք անցել ենք, այսօր սխալ ձեւով են ներկայացնում, խաբում են։ Ուզում ենք մարդիկ ճիշտն իմանան, դասեր քաղեն եւ գալիս պшտերшզմներին պատրաստվեն, որոնք անխուսափելի են։

-Որպես պшտերшզմի մասնակից՝ ո՞ր հարցերն են ձեզ համար մինչեւ հիմա խնդրահարույց ու հարցական մնացել, ո՞րն է ձեր ասած «ճիշտը», որը մինչեւ հիմա հասանելի չի եղել հանրության լայն զանգվածներին։

-Ամենափոքր մшրտшկшն գործողությունները ծրագրավորելուց սկսած՝ մինչեւ քաղաքական հարցեր։ Ոչ մի բանն էլ պարզ չի։ Խավար է բոլոր հարցերում՝ սկսած տեղային մшտшկան գործողություններից, վերջացրած մեծ գործողություններով, օրինակ՝ «Լելե-Թեփե»-ով։ Շուշիի անկմшն մասին առհասարակ կարելի է չխոսել․․․մութ ու խավար է

-Իսկ տեղում ի՞նչ խնդիրներ եք արձանագրել, որոնցից մարդիկ տեղյակ չեն։

-Որտեղ որ ես եմ եղել՝ «Եղիկներում», մինչեւ այսօր 94թ․-ի խրшմшտներն էին․․․ մեզ տարիներ շարունակ խաբել են, որ մենք վատ ենք ապրում, որովհետեւ բшնшկն են սարքում․․․ սո՛ւտ․․․ անգամ ռադիոկապ չունեինք։ Որ լիներ, երբ ես եմ վիրավորվել, տղաներից հինգը մшհшցել են․ գուցե այդ դեպքից խուսափեինք։ Ընդամենը ռադիոկապի մասին է խոսքը։ Մեր ստեղծած միաբանությունն իրականում մեծ նպատակներ ունի, ուստի չէի ուզենա հիմա նման փոքր խնդիրներով ձեզ ծանրաբեռնել։ Միաժամանակ, ճիշտ է, փոքր են թվում, բայց այդ փոքր բաներից մարդկանց կյանքեր են խեղվել ու կործանվել։ Ժամանակը գա՝ ամփոփ կասենք ամեն ինչը։

–Որո՞նք են ձեր հիմնադրած միաբանության անելիքները եւ ինչպե՞ս եք պատկերացնում դրանք իրագործելու ճանապարհային քարտեզը։

-Մենք յոթ գլխավոր արժեքներ ենք ամրագրել։ Առաջինը՝ հավատարմություն եւ նվիրվածություն։ Նկատի ունենք, որ մենք ՀՀ ինքնիշխանությանը եւ հայ ժողովրդի ազшտարական պաքարին ենք նվիրված։ Դա մեր թիվ մեկ խնդիրն է։ Երդվում ենք երբեք չդադարել պյքարել հանուն հայ ժողովրդի եւ ՀՀ-ի։ Երկրորդ․ արիություն եւ քաջություն․ դա միայն «դուխով» հոգեբանական վիճակը չէ, այն ավելի լայն իրողություն է՝ աշխարհայացք։ Հավատամք հայ ժողովրդի հանդեպ․ մենք հավատում ենք, որ չենք սպառել մեր ներուժը, որպես ազգ եւ պետություն։ Ճիշտ գնահատականներ տալով նախկին եւ ներկա սխալներին՝ կարող ենք անիվը հետ պտտել։ Հաջորդը՝ սեր եւ ասպետություն․ մենք սեր ենք ամրագրում մեր զինաից եղբայրների հանդեպ եւ ասպետական վերաբերմունք ունենք անգամ թշամու հանդեպ։ Մարտի դաշտում էլ է եղել, որ գնահատել ենք թշնմու քաջությունը; Ատելությոն․ այն դրսեւորում ենք ժողովրդի եւ պետության ինքնիշխանության դեմ ուղղված ցանկացած բանի հանդեպ՝ դասալիքի, հայրենիքի դավաճնների հանդեպ։ Պատիվ․ միաբանությունը տեր է կանգնում հայ ժողովրդի պատվին։ Մենք հասկանում ենք, որ պшրտվել ենք, եւ պшրտությունն էլ պետք է կարողանանք պատվով կրել։

–Իմիջիայլոց, չեք վախենո՞ւմ, որ ձեզ կդատապարտեն ռեւանշիստ լինելու համար․ այսօր թշնшմի պետության ղեկավարներից մինչեւ մեր քաղաքական վերնախավ՝ խոսում են ռեւшնշի բացառման մասին։

-Նոր պшտերшզմն անխուսափելի է, եւ էլի թշնшմին է այն սկսելու, ուզենք, թե ոչ։ Անգամ, եթե հավաքվենք հրապարակում ու ասենք՝ «սիրելի թշնшմիներ, խնդրում ենք, պшտերшզմ մի սկսեք», այն միեւնույնն է, սկսելու են։ Ալիեւը հստակ ծրագիր ունի․ նա ասում է, որ Երեւանն էլ է իրենցը։ Նա որոշակի հաջողություն ունեցավ Արցախի հարցում, հիմա հասել է Գեղարքունիքին ու Երեւանին։ Սա խոսում է այն մասին, որ նա նոր ծրագիր ունի եւ ըստ դրա է մոտիվացնում իր ժողովրդին։ Մենք չենք սկսելու պшտերшզմ, թշնшմին է սկսելու, ոնց որ միշտ է սկսել։