Հայաստանի պահանջով ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի փոխդեսպանը ձերբակալվել է

Հայաստանի պահանջով ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլե Միլենկովսկին ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Աղբյուրի հաղորդմամբ, ձերբակալությունը տեղի է ունեցել օգոստոսի 27-ին։ Այն իրականացրել են Սերբիայի իրավապահ մարմինները, երբ Միլենկովսկին «Պրեշեւո» սահմանային անցակետով ցանկանում էր մուտք գործել Հյուսիսային Մակեդոնիայի տարածք:

«Սերբիայի իշխանությունները գործել են հայկական կողմի հարցման համապատասխան, ում կողմից հետաքննվող գործով  անցնում է Միլե Միլենկովսկին: Դիվանագետը Հյուսիսային Մակեդոնիայի ազգային հակահետախուզության նախկին ղեկավար Սաշո Միյալկովի ազգականն է, որը ներկայում պատիժ է կրում պաշտոնեական դիրքի չարաշահման համար:

Ըստ Հայաստանի իրավապահ մարմինների տվյալների՝ 2018-թվականին Հյուսիսային Մակեդոնիայի երեք դիվանագետներ՝ Միլենկովսկու գլխավորությամբ, Հայաստանից մասնավոր ինքնաթիռով դուրս են բերել երկրի նախկին կառավարության մի ներկայացուցչի, որը մեղադրվում է խոշոր գումարներ յուրացնելու մեջ», — հայտնում է ՏԱՍՍ-ը: